ՀՀ ԱԳՆ. Բաքուն Լավրովի անունից սկանդալային հայտարարություն է արել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բաքվի պաշտոնական հաղորդագրությունները տեղեկատվության հուսալի աղբյուր չեն: Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության ադրբեջանական տարբերակը, այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Միլի մեջլիսի նախագահ Սահիբ Գաֆարովի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Լավրովն իբր ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հիմնախնդրի կարգավորման գործընթացին»:
«Դա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է: Ռուսական կողմը կարգավորման գործընթացում հանդես է գալիս հօգուտ «օկուպացված 5 շրջանների» վերադարձի, շփման գծում խաղաղապահների տեղակայման և տրանսպորտային կապի վերականգնման»,- ըստ ադրբեջանական վարկածի, ասել է Լավրովը:
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը, սակայն, Sputnik Արմենիային հայտնեց, որ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններն իրենք տեղեկատվության հուսալի աղբյուր չեն համարում:
«Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությանը»,- ասաց Նաղդալյանը:
Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական կայքում, ի դեպ, հաղորդագրության կա Լավրովի՝ ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման մասին, բայց որևէ հիշատակում չկա ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ «օկուպացված» տարածքների վերադարձի մասին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող քաղաքական, տնտեսական, հումանիտար բնագավառների արդիական խնդիրներ, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ միջխորհրդրանական փոխգործակցության շրջանակին վերաբերող հարցեր:
«Կողմերի ուշադրության կենտրոնում է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման ներկա վիճակն ու հեռանկարները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հանդիպումն անցել է ավանդական բարեկամական մթնոլորտում ու թույլ է տվել ամրապնդել ռուս-ադրբեջանական զարգացող հարաբերությունները:
Ի դեպ, Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունում Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությունները չկան նաև ՌԴ ԱԳՆ տարածած 6 րոպեանոց տեսանյութում:
Նշենք, որ Լավրովի հայտարարությունների տարատեսակ մեկնաբանությունների հարցով Sputnik Արմենիան դիմել է նաև ՌԴ ԱԳՆ՝ պարզաբանում ստանալու համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.
-
2025-07-17 17:17
Росавиация предоставила допуски авиакомпании "Аэрофлот" и дочерней компании "Россия" к регулярным рейсам во второй город Армении - Гюмри.
-
2025-07-17 17:16
«В случае, если перед Грузией встанет вопрос о мире и стабильность или его отсутствии с безвизовым режимом с ЕС, то мы отдадим предпочтение миру и стабильности», - заявил в беседе с журналистами премьер-министр Грузии Ираклий Кобахидзе.
-
2025-07-17 17:11
Правоохранительные органы возбудили уголовное дело по факту уклонения от уплаты налогов в особо крупных размерах со стороны Прошянского коньячного завода.