Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հայ համայնքի դեմ միջադեպը հետաքննում է որպես ատելության հիմքով հանցագործություն
Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցուն պատկանող կենտրոնում վերջերս բռնկված հրդեհը վերջին երկու ամսվա ընթացքում քաղաքի հայկական համայնքի հետ կապված երեք միջադեպերից մեկն է, որոնք ոստիկանությունը հետաքննում է որպես ատելության հիմքով հանցագործություններ, հայտնում է San Francisco Chronicle-ը:
Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության հրկիզումների օպերատիվ խումբը հրդեհը, որի հետևանքով այրվել էր Լորել Հայթսում Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր եկեղեցու հարակից ծխական գրասենյակը, հետաքննում է որպես ատելության հիմքով հանցագործություն: Երկու մյուս միջադեպերը կապված են Պարկմերսեդ շրջանում գտնվող հայկական դպրոցի հետ:
Սեպտեմբերի 19-ին` հրդեհից երկու օր անց, ոստիկանությունը հաղորդում էր ստացել դպրոցից դուրս կրակոցների մասին և փողոցային ցուցանակի վրա փամփուշտի հետքեր էր հայտնաբերել: Հուլիսին դպրոցի պատերին ատելություն պարունակող գրաֆիտիներ էին հայտնվել:
Հակահայկական հանցագործությունների շարքը խորը անհանգստություն է առաջացնում թաղամասի համախմբված հայկական համայնքի շրջանում: Պետական պաշտոնյաները, այդ թվում` նահանգապետ Գեվին Նյուսոմը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականներ Ադամ Շիֆայը և Զեքի Սփայերը դատապարտել են վերջին օրերի բռնությունը հայ համայնքի նկատմամբ:
Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Չեսա Բուդինը միջադեպը որպես «վախկոտ ու հանցավոր վարքի զարհուրելի ակտ» է որակել:
Անցյալ շաբաթ տեղի ունեցած հրդեհը ոչնչացրել էր կիրակնօրյա դպրոցի դասասենյակները, գրադարանը, խորհրդակցությունների սենյակները և եկեղեցական գրասենյակները:
Այս և մյուս միջադեպերի առնչությամբ ձերբակալվածներ դեռ չկան: Ոստիկանության վարչությունը ուժեղացրել է անվտանգությունը` գիշերային պարեկություն կազմակերպելով հայկական եկեղեցիների, դպրոցների և Հայոց ցեղասպանության հիշատակին խաչքարի մոտ:
Հայկական մշակութային հիմնադրամը 25.000 ԱՄՆ դոլարի պարգևտրում է առաջարկում յուրաքանչյուրին, ով տեղեկատվություն կտրամադրի, որը կհանգեցնի միջադեպերում ներգրավված անձանց ձերբակալմանը և դատապարտմանը, ասել է հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Աբրահամ Փանոսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 07:33
Нынешние власти Армении с их низким рейтингом не смогут консолидировать достаточно большую общественную массу для попытки свержения Католикоса всех армян. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.
-
2025-06-11 06:20
«Я знаю, что вы пришли, чтобы выразить свой гнев в связи с выражениями, озвученными премьер-министром в последние дни в адрес церкви и представителей церкви. Мы знаем, что эти выражения, озвученные премьер-министром, вызвали всеобщий гнев. Я верю, что милостью Божьей и с Божьей помощью мы вместе с вами смиренно и без излишней эмоциональности сумеем преодолеть это испытание». Об этом 11 июня в беседе с журналистами в аэропорту «Звартноц» сказал Католикос всех армян Гарегин Второй.
-
2025-06-11 06:13
Возмущенные нападками властей Армении тысячи граждане ночью встретили Католикоса всех армян Гарегина II в международном аэропорту «Звартноц» города Ереван. Среди них были и оппозиционные политические деятели.
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.