Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ. ՋԵՐՄՈՒԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍԿՍՎՈՒՄ
Ոնց հասկանում եմ՝ Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Մի կողմը սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, մյուս կողմը՝ բնապահպանական:
Մարտերը սկսել են տարերային բնույթ կրել, սակայն գործը սառը զենքերին դեռ չի հասել: Գյուղերում վիրավորանքները երկար ժամանակ են հիշում, ու այս թշնամությունը կարող է դեռ երկար ժամանակ արտահայտվել, անգամ, երբ հանքի հարցն այս կամ այն կերպ լուծվի: Սակայն, լուծումը կարծես թե կոմպրոմիսային տարբերակ չունի:
Ու այս ամենի պատճառն այն է, որ այս կառավարությունը հրաժարվում է որևէ տեսակետ հայտնել, անգամ՝գոնե թափանցիկություն ապահովել, փաստաթղթերը բացել, որ վեճն առարկայական փուլ տեղափոխվի:
Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձև չի օգտագործվում Ամուլսարի խնդրում. գտնել այնպիսի լուծում, որը բավարարի և հանքի բացման կողմնակիցներին, և՝ դեմ եղողներին:
Դա նաև հետաքրքիր փորձարկում կլինի, եթե նման բանաձև գտնվի, այդ փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև Արցախի խնդրում», - գրել է Դանիելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.