Ընդլայնվում են ՌԴ-ից ՀՀ դրամական փոխանցումների հնարավորությունները
Сбербанк Онлайн հավելվածում մեկնարկել է Ռուսաստանից Հայաստան ակնթարթորեն գումար փոխանցելու հնարավորությունը` միայն բջջային հեռախոսահամարի մուտքագրմամբ:
Գումար փոխանցելու համար ընդամենն անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածի Переводы բաժնից ընտրել За рубеж, սեղմել По номеру телефона կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարն ու փոխանցվող գումարի չափը: Վերջ. գումարը հաշված վայրկյաններում կփոխանցվի ստացողի Telcell Wallet-ին:
Օրական փոխանցվող գումարի առավելագույն չափը 50 000 ռուբլի է, փոխանցման միջնորդավճարը՝ ընդամենը 1%:
Փոխանցումն իրականացվում է ռուբլիով և Telcell Wallet-ին հաշվանցելիս ավտոմատ փոխարկվում հայկական դրամի:
«ՀՀ բոլոր քաղաքացիների համար սա հիանալի հնարավորություն է Ռուսաստանի Դաշնության մեծ հայ համայնքի իրենց հարազատներից դրամական փոխանցումներ ստանալ վարկենապես: Ռուսաստանյան խոշորագույն այս բանկի հետ մեր համագործակցությունը Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի օգտատերերին թույլ կտա դրամական փոխանցումներ ստանալ անմիջապես իրենց սմարթֆոնում՝ առանց հեռանալու թվային ծանոթ միջավայրից: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում մեր օգտատերերին հնարավորություն տալ նաև գումար փոխանցել Сбербанк Онлайн հավելվածի օգտատերերին»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը, տեղեկացնում է Itel.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.