Մեկնարկել է "Հայկական գինիները Ռուսաստանում" ծրագիրը
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) հայկական տաղավարում՝ հայկական գինու փառատոնի ժամանակ տրվել է «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագծի պաշտոնական մեկնարկը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծն իրականացվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) կողմից՝ Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության (ՌՍՓՄ) հետ համագործակցությամբ։ Նախագծի նպատակն է կրթական և մարքեթինգային ծրագրերի միջոցով խթանել հայկական գինիները Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում:
Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը Մոսկվայում նախագիծը ներկայացրել է հինգ տասնյակից ավելի լրագրողների և բլոգերների, որոնց թվում էին Simple wine news, Винная карта, Retail.ru, WineRetail.info և Алкоэксперт գինու մասնագիտացված կայքերի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև գինու փորձագետներ, սոմելիեներ և դիստրիբյուտորներ Amelia, Alianta, L-Wine և այլ ընկերություններից:
«Այսօր նշանակալի օր է: Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միությունը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը համաձայնագիր ստորագրեցին՝ Ռուսաստանում հայկական գինիների խթանման ծրագրի իրականացման վերաբերյալ: Ուրախ եմ, որ ունենք հնարավորություն համատեղ ջանքերով և պետության օժանդակությամբ զբաղվել հայկական գինիների խթանումով՝ ցույց տալով, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում հայկական գինին», - նշել է Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը՝ հավելելով, որ Հայաստանն այսօր արտադրում է բարձրորակ և օրիգինալ չոր գինիներ, որոնց գնահատողներն անպայման կգտնվեն Ռուսաստանում:
«Ռուսաստանը հայկական գինու սպառման խոշորագույն շուկան է, որտեղ, չնայած բավականին ագրեսիվ մրցակցության, կա նաև հայկական գինիների սպառման մեծ ներուժ, որը պետք է օգտագործել: Հենց այդ նպատակով էլ որոշեցինք համախմբել մեր և Ռուսաստանի մեր գործընկերների ուժերը և ակտիվ զարգացնել այս ուղղությունը: Ռուսաստանում Հայաստանը տարիներ շարունակ ճանաչելի է եղել առավելապես հայկական կոնյակով: Մեր նպատակն է, որպեսզի հայկական բարձրորակ գինիները նույնպես իրենց ուրույն և արժանի տեղը զբաղեցնեն ռուսական շուկայում», - նշել է ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
«Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում ՌՍՓՄ-ն կուսումնասիրի ռուսական գինու շուկան, որից հետո, ՀԽԳՀ-ի հետ համատեղ, կմշակի մարքեթինգային ռազմավարություն և կկազմի խթանման գործողություների պլան:
Հաջորդ փուլում կմշակվի և ռուսերեն լեզվով կկազմվի երեք տարբեր մակարդակի ծրագիր Հայաստանի գինեգործության, պատմության, խաղողի տեղածին սորտերի և գինու բրենդերի մասին, կտպագրվի տեղեկատվական բրոշյուր «Հայաստան. խաղողագործություն և գինեգործություն» թեմայով՝ սոմելիեների և գինու դպրոցի ուսանողների համար, կանցկացվեն դասախոսություններ և սեմինարներ գինու ոլորտի մասնագետների համար:
Այս ծրագրի շրջանակում նաև նախատեսվում է սոմելիեների և գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի լրագրողների և հայտնի բլոգերների այցը Հայաստան և նրանց շրջագայությունը երկրի գինու տարածաշրջաններ ու գինեգործարաններ: Հայաստան այցերի հետ կապված ծրագրերը կիրականացվեն երկու երկրների միջև ճանապարհորդության սահմանափակումների վերացումից և համավարակային միջոցառումների ավարտից հետո, տեղեկացնում է Finport.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.