Последние новости

ԱՆ. Դպրոցներում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1.5 %-ի մոտ

Կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ դպրոցների անձնակազմի թեստավորման գործընթացը մեկնարկել է ս.թ. սեպտեմբերի 3-ից։ Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցում են Առողջապահության նախարարությունից։ «2020 թ.-ի սեպտեմբերի 16-ի դրությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում դպրոցներում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1.5 տոկոսի մոտ»,- ասված է հարցմանն ի պատասխան։

Թե ՀՀ ամբողջ տարածքի դպրոցներում ընդհանուր առմամբ քանի՞ մարդ է թեստավորվել և նրանցից քանի՞սն են ուսուցիչները, նախարարությունից տվյալներ չեն ներկայացնում, պատճառաբանելով, որ վիճակագրական այլ տվյալներ գտնվում են մշակման փուլում և կամփոփվեն թեստավորման գործընթացի ավարտից հետո։

News.am-ը նաև հետաքրքրվել էր, եթե թեստի արդյունքը դրական է, երկրորդ անգամ թեստավորվո՞ւմ են, եթե այո, ապա բացասական պատասխանի դեպքում ի՞նչ որոշում է կայացվում, ինչին ի պատասխան առողջապահության գլխավոր գերատեսչությունից ասացին. «Կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքի դեպքում երկրորդ անգամ թեստավորում չի իրականացվում»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ