ԱՄՀ-ն գնահատել է համաշխարհային տնտեսության համար համավարակի հետևանքների լրջությունը
Կորոնավիրուսի համավարակի հետևանքները կարող են ավելի քիչ լուրջ լինել, քան գնահատվել էր հունիսին, հինգշաբթի օրն ասել է հիմնադրամի մամուլի քարտուղար Ջերի Ռայսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկայացված վերջին տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ հետևանքները (կորոնավիրուսի համավարակի) մի փոքր պակաս լուրջ կլինեն, քան ասվում էր հունիսի 24-ի թարմացման մեջ՝ հաշվի առնելով, որ տնտեսությունը սկսում է մասամբ վերականգնվել»,- առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է նա:
Մասնավորապես, նա հիշատակել է Չինաստանից երկրորդ եռամսյակի տվյալները: «Մի շարք այլ զարգացած տնտեսությունների» ցուցանիշները նույնպես ավելի լավն են եղել, քան կանխատեսվում էր հունիսին, բացատրել է Ռայսը:
«Մենք տեսնում ենք նաև համաշխարհային առևտրի դանդաղ վերականգնման նշաններ»,- ասել է նա՝ հավելելով, որ զարգացող շուկաների համար իրավիճակը շարունակում է բարդ մնալ:
Ըստ նրա, նոր վերանայված կանխատեսումը կհրապարակվի հոկտեմբերի 13-ին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.
-
2025-07-04 05:57
Генеральная прокуратура Республики Армения представила ходатайство председателю Национального Собрания Алену Симоняну о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата фракции «Армения» Артура Саргсяна.
-
2025-07-04 05:54
Президенты России и США провели телефонный разговор 3 июля, он длился около часа. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-07-04 05:50
Уполномоченный по правам человека в России Татьяна Москалькова направила официальное обращение к омбудсмену Азербайджанской Республики Сабине Алиевой в связи с задержанием граждан РФ, в том числе журналистов «Sputnik Азербайджан».