Զգուշացեք. ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում
Ադրբեջանցիները խուճապ տարածող հաղորդագրություններ են ուղարկում Facebook սոցիալական ցանցի մեսինջերների միջոցով։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` կից հրապարակելով հաղորդագրության տեքստի էլեկտրոնային պատճենը։
Համաձայն լուսանկարի`տեղեկությունը հրապարակված է ԼՂՀ Ազգային անվտանգության ձևաթղթի վրա։ Այնտեղ մասնավորապես գրված է. «Պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման։ Իրենց հետ կարող են վերցնել միայն անհրաժեշտ իրերը»։
Սամվել Մարտիրոսյանը հորդորում է լուրջ չվերաբերվել նման հաղորդագրություններին։ «Ժող ջան, մեր ՈՒԱԶ քշող հարևաններն են ուղարկում, սենց բան որ ստանաք մեսինջերներում լուրջ մի ընդունեք»,–գրել է նա։ Մարտիրոսյանն ընդգծել է, որ վերջին մի քանի օրը հակառակորդը կտրուկ ակտիվացել է և նման հնարքների է դիմում, քանի որ ուզում են տպավորություն ստեղծել` իբր շուտով պատերազմ է սկսվելու, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.