ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները: Այս մասին Tert.am-ի հարցմանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից մեկը:
«Մենք շարունակում ենք կոչ անել կողմերին հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- մասնավորապես ասված է նրա պատասխանում:
Նշենք, որ Tert.am-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով մի քանի հարց էր ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերին: Հարցմանը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակներից մեկը:
Իսկ հարցումները վերաբերում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ըստ որոնց, հիմա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում բանակցություններ չկան և դրա մեղավորը Հայաստանն է: Tert.am-ը հետաքրքրվել էր, թե արդյոք ամերիկացի համանախագահը համաձայն է Ալիևի խոսքերի հետ, ինչո՞ւ չկան բանակցություններ, և արդյոք կան խորհրդակցություններ նոր բանակցություններ սկսելու մասին:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, իրենք դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսին արձանագրված էսկալացիային հաջորդող իրադարձություններին:
«Համանախագահները ուշադիր դիտարկել ու գնահատել են կողմերի մասնավոր և հրապարակային հաղորդագրություններն ու մտահոգությունները:
Համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից տեղեկացվել են տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ և ողջունել են մոնիտորինգի գործընթացի վերսկսման հետ կապված նախապատրաստությունը:
Համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով»,- նշված էր հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: