Последние новости

Հրայր Թովմասյանի տեղեկություններով հնարավոր է նորից առաջադրումներ լինեն

«Իմ հայտարարությունից հետո, չճշտված տեղեկություններով, այլ սցենարներ են քննարկել, որ հնարավոր է՝ նորից առաջադրումներ լինեն», - լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը՝ ավելացնելով՝ քաղաքական շրջանակերի մասին է խոսում:

Իր մասնակցության մասով էլ ասաց. «Երբ հասկանամ, որ որևէ պայմանավորվածություն չկա, ՍԴ-ն ինքնուրույն է անում, կշարունակեմ մասնակցել»:

Նա նաև ընդգծեց, որ երբ ՍԴ-ում մեկ թեկնածու է՝ լավ հանգամանք չէ: «Դա ինչ-որ բաների մասին է խոսում արդեն: Երբ 4 դատավոր նոր է, մյուսների մոտ էլ միասնական թեկնածու չկա, մեկ թեկնածու է առաջադրվում, նշանակում է, մրցակցություն չկա, մյուսների համար այլընտրանք չկա», - նշեց նա՝ ավելացնելով, որ ուղղորդված լինելու տպավորության պատճառներից մեկը պայմանավորված է նաև այդ հանգամանքով:

Նա չբացառեց, որ այսօր ՍԴ-ում ընտրություն չլինի:

Իր՝ նախկին իշխանությունների կողմից ուղղորդված լիենու մասին էլ ասաց. «Իմ «պորտալարը» քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում»:

Թովմասյանը նաև նշեց, որ գուցե իրեն ընտրելը եղել է քաղաքական որոշում՝ ոչ կարող է հերքել, ոչ հաստատել: Միաժամանակ ավելացրեց. «Բոլոր նրանք, ովքեր վերջերս կամ դրանից առաջ են ընտրվել՝ խորհրադարանի կողմից քաղաքական որոշումներ են, և ոչ ոք չի թաքցրել: Այսօրվա քաղաքական մեծամասնությունն է հայտարարել, որ նախորդ անգամ Վաղարշյանին, Հովհաննիսյանին չընտրեց. քաղաքական որոշում է: Նորմալ է, խոսքը այստեղի մասին է, երբ փոխանցված է այստեղ, և քաղաքական ուժերը որոշում են ՍԴ-ի փոխարեն. սա է խնդիր», տեղեկացնում է Aysor.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ