ԳԼԽԱՎՈՐ ՈՒ ՄԻԱԿ ԴԱՏԱՎՈՐԸ
Որոշ երկրներում, որտեղ քաղաքացիների բախտն ավելի քիչ է բերել իշխանությունների առումով, դատական համակարգով զբաղվում են իրավաբանական կրթությամբ բարձրորակ մասնագետները: Խորամուխ են լինում օրենքների մեջ, փորձում հասկանալ, թե ինչը որտեղից է աճում այդտեղ, արձակում հանգույցները՝ ձեռքից ցած չդնելով Սահմանադրությունը։ Մի խոսքով՝ անիմաստ տքնում։ Այլ բան է Փաշինյանը։ Կացնիկն առած եկավ պուրակ ու կարգուկանոն հաստատեց։ Հո՛պ. և ծառի փոխարեն այժմ հեռագրասյուն է: Գերազա՛նց աշխատանք։
Այն բանից հետո, երբ Փաշինյանն իրենով արեց նաև դատական համակարգը, նա ստացավ բացարձակ իշխանություն։ Գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերն այսօր իր լիակատար ենթակայության տակ են: Մենք, իհարկե, չենք պնդում, թե Փաշինյանը վերածվել է մեծ բռնակալի։ Մեծ բռնակալը չի կարող այդչափ ակնհայտ միջակություն լինել։ Իսկական բռնակալ լինելու ունակությունը նույնքան հազվագյուտ ձիրք է, որքան երևելի արդարակյացությունը։ Բացասական ձիրք, բնականաբար: Բայց վեհության մոլուցքով տառապող մարդու իր իղձերը նա կարծես թե բավարարեց։
Համենայն դեպս Փաշինյանի ձեռքերն այժմ բացարձակ անկաշկանդ են, և նա կարող է անել ինչ մտքով անցնի։ Առաջին հերթին՝ ամրապնդել սեփական իշխանությունը, հետապնդել ու պատժել ընդդիմախոսներին, ընդունել ցանկացած որոշում և օրենք՝ անտեսելով Սահմանադրությունը։ Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ է դա ընդհանրապես։ Ախր դա թղթի վրա է, իսկ դատարանն իր դատավճիռով՝ այ այստեղ, անկյունի հետևում: «Թող իմանա դարան մտած թշնամին, որ զգոն ենք մենք, հետևում ենք թշնամուն». սույն խոստումը, իհարկե, ծնել է բնավ ոչ Փաշինյանը, այդպես երգում էին դեռևս 1939 թվականին նկարահանված հին խորհրդային «Տրակտորիստները» ֆիլմում, բայց մեր տրակտորիստին դա, ըստ ամենայնի, անչափ հոգեհարազատ է:
Ինչը նա բացարձակապես չի թաքցնում, խոսում է այդ մասին տարբեր ամբիոններից, և շատ իզուր։ Երբ գերմանացի սոցիալ-դեմոկրատ Էդուարդ Բերնշտեյնը ժամանակին սկսեց մարքսիզմի բացահայտ ռևիզիան՝ այնտեղից դուրս նետելով հեղափոխական ոգին, ռևիզիոնիզմի ոմն քննադատ գրեց Բերնշտեյնին. «Էդդի, դու հիմար ես։ Նման բաներ անում են, բայց դրանց մասին չեն խոսում»։ Երբ Փաշինյանը հրապարակավ սպառնալիքներ է ցփնում անցանկալի մարդկանց հասցեին, անմիջապես մտաբերում ես Բերնշտեյնին տրված խրատը։
Իսկ հասարակայնությունն այս օրերին ինքնամոռաց քննարկում է, թե ով է լինելու Սահմանադրական դատարանի նոր նախագահը, ով է գլխավորելու Վճռաբեկ դատարանը... Սիրելիդ իմ համաքաղաքացինե՛ր, իսկ ըստ էության՝ ի՞նչ տարբերություն։ Այդ (և, ի դեպ, մնացյալ բոլոր) ատյանները, կգլխավորեն մարդիկ, որոնք պատրաստ են անվերապահորեն ու ամեն ինչում հնազանդվել Փաշինյանին։ Եվ նրանց անունները, ազգանունները, կենսագրությունները այստեղ ոչ մի նշանակություն չունեն։ Թեև նոր նախագահների ընտրության առումով էլ պետք չէ այսքան ձգել։ Դուք այդտեղ ինչ-որ կերպ պայմանավորվեք իրար հետ, լա՞վ։ Քանի դեռ հպարտ քաղաքացիները վերջնականապես ուղեղի ծալքերի ոլորում չեն ստացել։
Իրականում և՛ Սահմանադրական դատարանը, և՛ Վճռաբեկ դատարանը, և մնացած բոլոր ատյանները գլխավորելու է մեկ անձնավորություն։ Փաշինյան է նրա ազգանունը։
Իսկ եթե ձևական «նախագահներից» մեկնումեկը փորձի անկախություն խաղալ, ապա Փաշինյանն անմիջապես կմիացնի ագրեսիան ու ատելությունը, ինչպես միացնում են բենզասղոցը, և այդ խիզախն անմիջապես խելքի կգա։ Էդվարդ Ռաձինսկին մի պիես ունի. «Դոն Ժուանի վերադարձը»։ Հարություն առած Դոն Ժուանը գալիս է իր նախկին ծառա Լեպորելլոյի մոտ, որն այժմ հաջողակ լուսանկարիչ Լեպո Կառլովիչ Ռելլոն է, և ջանադրաբար փորձում է վերադարձնել նրան անցյալ։ Հիշեցնում է ամեն ինչ. ինչպե՜ս էինք միասին ուրախ ապրում, սերենադներ երգում։ Ինչպե՜ս էինք գայթակղում գեղեցկուհիներին: Բայց Լեպորելլոն չի ցանկանում հիշել։ Եվ այդժամ Դոն Ժուանը սկսում է ծեծել նրան։ Գազանաբար ծեծել։ Եվ ծեծված Լեպորելլոն ելնում է հատակից ու երջանիկ գոչում. «Ճանաչեցի՛։ Տե՛րս։ Վերադարձե՛լ ես»։ Ու կբացվեն այդժամ արդարադատության աչքերը, ընդհուպ մինչև բազեդովյան հիվանդության աստիճան։
Ընդ որում Փաշինյանը կգլխավորի ոչ միայն Սահմանադրական, Վերաքննիչ, Վճռաբեկ, Կոռուպցիոն, այլև առաջին ատյանի դատարանները, ինչը դեպքերի մեծամասնությամբ տեղի է ունենում արդեն այսօր։ Օրինակ, ինչպես հայտնի է, այս օրերին նման դատարաններից մեկը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ (դուք պիտի որ հիշեք նրան գեներալ Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված), քննարկում է ԱԱԾ քննիչի միջնորդությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին։ Ասում են, իշխանություններն արել են ամեն ինչ, որ գործը հանձնվի հենց այդ դատավորին, իսկ վերջինիս հետ «աշխատում» է ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը։ Բանն այնտեղ է հասել, որ դատարան ներկայանալու ծանուցագիրը Գագիկ Ծառուկյանին Առինջում անձամբ հանձնել են ԱԱԾ աշխատակիցները, այսինքն՝ այն մարմնի, որն իրականացրել է նախաքննությունը։ Եվ այդքանից հետո ո՞վ կասի, թե դատավորի անունը Մացո է։ Նիկո՛լ է նրա անունը, Նիկո՛լ, իսկ Մնացականը՝ այնպես, ձևական դրածո է։
Իսկ մի՞թե որեվէ մեկը կասկածում է, որ դատարանը «ճիշտ» որոշում կկայացնի։ Չի կարելի անհնարինը պահանջել Ֆեմիդայից, նա մեզանում ազնիվ է, աշխատում է աչքերը կապած, այսինքն շոշափելիքով: Շոշափեց մեղադրյալներին. Աստվա՜ծ իմ, իշխանության ներկայացուցիչներ են, շոշափեց մեղադրյալին. իսկ սա ինչ-որ ընդդիմադիր է։ Այդպիսի շոշափողական զգացողություններից արդարադատության թևերը, իհարկե, անմիջապես թուլանում են, և կշեռքը տեղնուտեղը ընկնում է ձեռքից։ Բայց երբ խոսքը վերաբերում է իշխանության համար անցանկալի տարրերին, արդարադատության բազուկները երկաթի ամրություն են ստանում։ Քեֆդ գալիս է այդ ամենին նայելիս։ Ապացույցներ են գտնում այնտեղ, որտեղ ոչ միայն ապացույցներ, այլև ընդհանրապես ոչինչ չկա։ Նյութականացնում են մեղադրանքներն օդից, ջինի պես։
Ի դեպ, Ծառուկյանի փաստաբաններն իրենց մեկնաբանություններում վկայակոչում են ժանրի կլասիկան, այսինքն անցած դարի 30-ական թվականների դատավարությունները, ինչն այնքան էլ ճիշտ չէ։ Այդ դատավարություններն ունեին մի շարք բնորոշ հատկանիշներ։ Դա ոչ միայն մեղադրանքների ֆանտաստիկությունն է ու ամբաստանյալների համերաշխ զղջումը, ինչը վկայում է ռեժիսորի մեծ աշխատանքի մասին։ Դա ոչ միայն պաշտպանող կողմի աշխատանքն է՝ մեղադրողի հետ միաբան։ Դա նաև առանձնահատուկ կազմակերպումն է։ Դատավարության սղագրությունները տպագրվում էին կենտրոնական թերթերում, այնուհետ օպերատիվ կերպով հրատարակվում գրքի տեսքով, բոլոր հաստատություններում ու ձեռնարկություններում ժողովներ էին անցկացվում՝ ժողովրդի թշնամիներին խիստ պատժի ենթարկելու պահանջով և այլն:
Թեպետ, ամենևին էլ բացառված չէ, որ Փաշինյանի օրոք հասնենք նաև դրան։ Ներկա պահին դա, իհարկե, կատարյալ զառանցանք է, բայց ժամանակն այնքան արագ է ընթանում, ընդ որում երբեմն՝ ժամացույցի սլաքին հակառակ: Այնպես որ այդ «կաֆկան» մենք կարող ենք հեշտ ու հանգիստ վերածել իրականության։
Բայց ավարտենք այնուամենայնիվ լավատեսական նոտայով։ Նրանում, որ Փաշինյանը դառնում է երկրի գլխավոր ու միակ դատավորը, կա նաև դրական մի բան։ Եթե դատարաններից որևէ մեկը արդեն չափից դուրս անհեթեթ որոշում կայացնի և այդ առիթով մեզ մոտ խցկվեն եվրոպացիները Ստրասբուրգից, մենք սայլակով նրանց ընդառաջ կգլորենք Փաշինյանին ու ցույց կտանք խոշոր պլանով։ Նա մի հատ կժպտա. ու եվրոպացիները սարսափից անմիջապես կճանաչեն Հայաստանը համաշխարհային ժողովրդավարության բաստիոն։ Եվ հետ կփախչեն իրենց Ստրասբուրգ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 10:48
С первого дня прихода к власти Пашинян с переменным успехом пытается полностью подчинить себе судебную систему и добиться того, чтобы суд вершили только "верные и преданные". Не будем в очередной раз перечислять противозаконные и противоречащие Конституции действия Пашиняна в этом направлении - об этом уже немало сказано и написано. Но, судя по всему, даже подобное положение дел не удовлетворяет вождя, и он решил ввести у нас институт суда присяжных.
-
2025-04-17 09:33
Говорят, в Хосровском заповеднике лежит остов огромного дерева, которое простояло около четырех сотен лет. За долгую жизнь в него раз десять попадала молния, бесчисленные ветры и бури четырех столетий гнули и ломали его ветви. Дерево выстояло. Однако в конце концов на дерево напала армия жуков и свалила его на землю. Насекомые проели ствол, постепенно подорвав внутренние силы дерева своими слабыми, но постоянными атаками. Лесной великан, которого не смогло иссушить время, сжечь молния, покорить буря, упал под напором жучков настолько маленьких, что человек мог бы раздавить его между пальцами.
-
2025-04-16 09:31
Сенека в своем труде "О гневе" рассказывает о "смеющемся философе" Демокрите и "плачущем философе" Гераклите. Гераклит, всякий раз выходя из дому и видя вокруг себя столько скверно живущих, а точнее сказать, скверно гибнущих людей, начинал плакать и жалеть всех попадавшихся ему навстречу прохожих, даже если они были веселы и счастливы. Демокрит же, наоборот, никогда не появлялся на людях без улыбки: до того несерьезным ему казалось все, чем серьезно занимались все вокруг. "Но где здесь место гневу?" - спрашивает Сенека. - Надо либо смеяться надо всем, либо плакать". Вот и мы без гнева попытаемся понять, над чем в окружающей нас действительности стоит посмеяться, а над чем - поплакать.
-
2025-04-14 10:28
Вообще-то наука считает, что мозговые обострения у человеческих индивидуумов происходят обыкновенно ранней весной: авитаминоз вкупе с мартовским адреналином, отягощенные к тому же долгим выходом из зимы. Но на последнем заседании правительства у премьера случилось средневесеннее обострение. Какой стиль, боже мой, какие страсть и энергия! Если бы он носил парик, тот загорелся бы у него на голове. Знамя с ликом Пашиняна вознеслось над развалинами всякого смысла и было там намертво установлено.