Վերջին երկու տարում կտրուկ աճել է Հայաստանից ապաստան հայցող՝ Իրանի քաղաքացիների թիվը
2020թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանից ապաստան է հայցել 93 անձ, որոնց գերակշիռ մասը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։ Այս մասին News.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Միգրացիոն ծառայության` ՀՀ-ում ապաստան հայցող անձանց տվյալների շտեմարանը։
Նշված ժամանակահատվածում Միգրացիոն ծառայությունը ապաստանի 40 դիմում է ստացել Իրանի, 13՝ Լիբանանի, 9՝ Սիրիայի, 5` Կուբայի, 4-ական ՌԴ–ի և Իրաքի, 3–ական Վրաստանի և Հնդկաստանի, 2–ական՝ Ադրբեջանի, Բանգլադեշի, Թուրքիայի և 1–ական՝ Լաոսի, Կամերունի, Կոնգոյի, Ուզբեկստանի և Ուկրաինայի քաղաքացիներից։ Դիմումատուների մեծ մասը 35 տարեկանից բարձր արական սեռի ներկայացուցիչեր են։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2020թ. առաջի կիսամյակում կարճվել կամ կասեցվել է ապաստան հայցած 86 անձի դիմում, ապաստան հայցողներից 26–ի դիմումները մերժվել են, իսկ 40 անձ ստացել է փախստականի կարգավիճակ։
Ուսումնասիրելով վերջին 10 տարում ՀՀ–ում ապաստան հայցող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալները, արձանագրենք, որ Հայաստանից ապաստան հայցողների թիվը կտրուկ աճել է 2012–ին (ապաստանի հայցով դիմել է 579 անձ, որից 390–ը ստացել են փախստականի կարգավիճակ), ինչը պայմանավորված էր սիրիահայերի զանգվածային ներհոսքով։ Ապաստան հայցողների թիվը տարեցտարի նվազել է մինչև 2016թ.՝ հասնելով 110–ի, ապա դարձյալ ավելացել։ Ուշագրավ մեկ այլ տվյալ ևս. 2010թ. մինչ օրս Հայաստանում ապաստան է հայցել ընտանիքից անջատ 4 անչափահաս (2019–ին)։
Վերջին երկու տարում Հայաստանից ապաստան է հայցել ընդհանուր 466 քաղաքացի։
Մասնավորապես 2018թ. ապաստան ստանալու հայցով ստացվել է 131 դիմում 218 անձից, այդ թվում՝ 57–ը Իրանի, 55–ը Իրաքի, 21–ը Սիրիայի, 17–ը Եմենի, 12–ը Աֆղանստանի և այլ երկրների քաղաքացիներից։ Ապաստան հայցողներից 84–ի դիմումը կասեցվել կամ կարճվել է, 33–ի հայցը մերժվել է, իսկ 72 անձ ստացել է փախստականի կարգավիճակ։
Իսկ արդեն 2019–ին Հայաստանից ապաստան է հայցել 248 անձ։ Դիմումատուների գերակշիռ մասը (107–ը) դարձյալ Իրանի քաղաքացիներ են, 37–ը՝ Սիրիայի, 33–ը Կուբայի, 21–ը Իրաքի և այլն։ Այս ժամանակահատվածում 42 քաղաքացու ապաստանի հայցը մերժվել է, իսկ 116–ը ստացել են փախստականի կարգավիճակ։
Նշենք, որ օրենսդրության համաձայն՝ ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անձը կարող է ապաստան խնդրել սահմանային անցման կետերում, ոստիկանության բաժանմունքներում, Միգրացիոն ծառայությունում կամ քրեակատարողական հիմնարկում։ Ապաստանի հայցով ՀՀ իրավասու մարմիններին անձը կարող է դիմել նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստան մուտք է գործել ապօրինի: Ի դեպ՝ միգրացիոն ծառայության կողմից վարվող ապաստանի համակարգը բնութագրող վիճակագրությունը չի ներառում ապօրինի սահմանահատման փաստի վերաբերյալ ցուցանիշ։
Միգրացիոն ծառայությունը ապաստանի դիմումը ստանալուց հետո որոշում է կայացնում Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին, կամ ապաստանի դիմումը մերժելու մասին:
Եթե հայցը բավարարվում է, և ՄԾ-ի որոշումը դրական է լինում, ապա անձին տրամադրվում է փախստականի կարգավիճակ, իսկ եթե հայցը մերժվում է, նշանակում է անձը ծանուցվելուց սկսած Հայաստանում գտնվում է անկանոն միգրանտի կարգավիճակում և 60 օրերի ընթացքում մերժման որոշումը չբողոքարկելու պարագայում պարտավոր է լքել երկիրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».