Զոհրաբյանը դատի է տվել Թորոսյանին
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ և վարչական դատարանում վիճարկում է դիմակ դնելու հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
«Պահանջ` անվավեր ճանաչելու դիմակ կրելու պարտականությունը միայնակ կամ ընտանիքի անդամների հետ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցության ժամանակ դիմակ կրելու պարտականության մասով, քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս», –ասված է պահանջում։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում և հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել: Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.
-
2025-06-14 11:18
Антикоррупционный комитет Армении в преддверии выборов возбудит новые громкие уголовные дела, пишет газета "Паст".