Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՋԱԿՑԻ ԷՍԿԱԼԱՑԻԱՆ
Արցախա-ադրբեջանական հատվածում իրավիճակի սրումը սպասվում էր, վերջին շրջանում Ադրբեջանն իրականացնում էր սուր քարոզչություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
«Թեպետ, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ գործողությունների: Իրավիճակը շատ բարդ է, հետևում ենք իրադարձություններին: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանն առաջին հարվածողն է եղել, դա փոխում է իրավիճակի գնահատականը: Եկեք ամեն դեպքում չշտապենք գնահատականների հարցում, հետևենք զարգացումներին: Ամեն ինչ տանում է նրան, որ ընդունվելու են ռադիկալ որոշումներ, այդ թվում՝ Երևանի, Բաքվի և միջազգային հանրության կողմից: Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կաջակցի էսկալացիան: Ամենայն հավանականությամբ, կլինեն կոչեր մարտական գործողություները դադարեցնելու համար»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:
Հաշվի առնելով վերջին շրջանում թե Ադրբեջանից, թե Թուրքիայից եկող հակահայկական քարոզչությունը, արդյոք արցախա-ադրբեջանական հատվածում առկա լարվածության գործընթացում երևում է Թուրքիայի ձեռագիրը: Հարցին ի պատասխան, Ստանիսլավ Տարասովը նշեց, որ հետևում են թուրքական լրատվամիջոցների արձագանքին: Նա նկատեց, որ մարտական գործողությունները սկսելուց րոպեներ անց արդեն տեղեկություն էր տրվում: Դա խոսում է այն մասին, որ գործից տեղյակ են եղել, ամենայն հավանականությամբ Բաքվի և Անկարայի միջև գործողությունները համաձայնեցված են եղել:
«Դուք գիտեք, որ մենք հատուկ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Ինչպես Մոսկվան, Անկարան, այլև մյուս մայրաքաղաքները հետևում են իրադարձություններին: Այս պահին կարող եմ ասել, որ խորը ափսոսանք է առաջացնում նման իրավիճակը, Ադրբեջանը ընտրել է այսպիսի «պարզ» լուծում, իսկ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար»,-հավելեց Ստանիսլավ Տարասովը:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: «Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,- նշել է Պողոսյանը:
Աննա Գզիրյան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.