Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԻՐ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՑ
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը արգելում է իր բնակիչներին օգտվել գրեթե բոլոր սոցիալական ցանցերից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ արգելափակումների մասին Ադրբեջանում սկսել են խոսել ռազմական գործողությունների մեկնարկից րոպեներ անց, իսկ երկրի համապատասխան գերատեսչությունն արդեն պաշտոնապես հայտարարել է սահմանափակումների մասին տեղեկությունը:
«Երբ հարձակումը սկսվեց, մոտ կես ժամ դրանից հետո սկսեցին գրել ադրբեջանցիները Թվիթերում, որ սահմանափակումներ են նկատում, չեն կարողանում մուտք գործել այլ ինտերնետ հարթակներ: Մի քանի րոպե առաջ արդեն Ադրբեջանի Տրանսպորտի և կապի նախարարությունը պաշտոնապես է հայտարարել, որ կապը սահամանփակում են Ադրբեջանում: Երևի տեսան, որ մեծ աղմուկ կարող է բարձրանալ և արդեն պաշտոնապես են հայտարարեցին»,- ասաց Մարտիրոսյանը:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այժմ Ադրբեջանում գործում է միայն Թվիթերը, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։
«Այստեղ երկու վարկած կա` հնարավոր է, որ միանգամից արգելափակումներ մտցնելը նախօրոք պլանավորված է եղել, սակայն ուշագրավ է, որ նախկինում նման նախադեպ չի եղել, որովհետև միշտ կարողացել են մամուլն ու սոցիալական ցանցերը վերահսկել: Երկրորդ վարկածն այն է, որ տեսել են, որ կորուստները շատ են և փորձել են կասեցնել դրանց մասին տեղեկատվության տարածումը»,- նշեց նա:
Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ այս պահի դրությամբ հայկական կայքերի վրա ադրբեջանական հարձակումներ չեն նկատվում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 13:01
Организация продовольствия и сельского хозяйства ООН (FAO) поможет фермерам Тавушской и Лорийской областей Армении освоить вспомогательные цифровые инструменты для ведения сельского хозяйства. Об этом сообщила Sputnik Армения специалист по цифровому сельскому хозяйству офиса FAO по Европе и Центральной Азии Айдай Анарбек кызы в ходе форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-29 12:58
30 лет назад братья Карапетяны построили первую церковь Святого Саркиса после распада Советского Союза.
-
2025-07-29 12:57
Пашинян (премьер-министр Армении – ред.) поручил своим соратникам до конца его отпуска положить ему на стол список сторонников среди священнослужителей с конкретными фактами, чтобы они успели достичь своей цели в вопросе церкви к последнему религиозному празднику года – воздвижению честного и животворящего Креста Господня (Хачверац).
-
2025-07-29 12:55
Очевидно, что николизм постепенно приобретает черты не христианской секты, а совершенно новой религии. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Рубен Меликян.