Հայկական զինուժն ունի 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ
Նախնական տվյալներով հայկական զինուժն ունի 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ:Այս մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Յուրաքանչյուր սպա և զինվոր իր առջև դրված խնդիրը կատարում է բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ»,- ասաց նա:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հակառակորդը կրել է նաև մարդկային կորուստներ:
Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.