Последние новости

Փաշինյանը զանգել է Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում իրավիճակի սրման հետ կապված զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են արցախա–ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացման հարցը։

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական բախումների վերսկսման կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները նշել են, որ կարևոր է ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտրվի էսկալացիա Ղարաբաղում, դադարեցվեն ռազմական գործողությունները, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ