Մ.Մայիլյան. Արցախի միջազգային ճանաչումը Ադրբեջանի ագրեսիան զսպելու լավագույն քայլն է
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը համարում է, որ այս պահին Արցախի միջազգային ճանաչումը կլինի Ադրբեջանի ագրեսիան զսպելու լավագույն քայլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մայիլյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կլինի Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան լավագույն զսպող քայլը: Այսօր ՀՀ Ազգային ժողովում էլ եղել են քննարկումներ, հարց է հնչել՝ ուղղված ՀՀ վարչապետին, վարչապետը չի բացառել, որ պետք է առնվազն քննարկվի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը»,- ասաց Մայիլյանը:
Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի կողմից այս ագրեսիան սկսելու ապացույցներից է նաև այն, որ հոկտեմբերի 1-ին նախատեսված են եղել ԵԱՀԿ-ի կողմից շփման գծի դիտարկումները, որոնցից Ադրբեջանը հրաժարվել է, որպեսզի դիտորդները չարձանագրեն իրենց ուժերի կուտակումները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.