ՌԴ-ում ՀՀ դեսպան. Երևանը մտադիր չէ ՀԱՊԿ–ին դիմել աջակցության համար
Հայաստանը դեռ չի դիմի ՀԱՊԿ–ին Արցախի հարցով աջակցություն ստանալու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Ոչ, մեր կառավարության օրակարգում նման ծրագրեր չկան», – հայտարարել է Տողանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԼՂՀ–ում ստեղծված իրավիճակի հետ կապված Երևանը նախատեսում է օգնության հարցով դիմել ՀԱՊԿ–ին։
Երևանը Մոսկվային չի դիմել և արտաքին միջամտության անհրաժեշտություն չի տեսնում։
Միևնույն ժամանակ Հայաստանը կարող է դիմել Ռուսաստանին զենքի մատակարարման համար, սակայն դեռ այդ մասին խոսք չկա։
Իրավիճակը, ըստ դեսպանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) արագ միջամտություն է պահանջում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 13:46
Следующее заседание Совета глав правительств СНГ пройдет 30 сентября в Минске. Об этом заявил глава Исполнительного комитета – Исполнительный секретарь СНГ Сергей Лебедев на заседании Совета глав правительств государств Содружества в Душанбе.
-
2025-06-05 13:45
Россия инвестирует в газовые проекты Ирана восемь миллиардов долларов. Об этом, как передает РИА Новости, заявил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.