ԱՐԱՄ Ա. ԱՐՑԱԽԸ ՄԵՐՆ Է ՈՒ ՄԻՇՏ ՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ
Ադրբեջանը պետք է իմանա, որ իր դիմաց կանգնած է բանակի վերածված ողջ հայությունը։ Նման ուղերձով է հանդես եկել Արամ Ա. կաթողիկոսը` իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և հայոց բանակին։
«Թշնամին դարձյալ իր արյունաթաթախ սուրն Արցախի ճանապարհով ուղղել է ողջ հայության վրա։ Ադրբեջանը պետք է քաջ գիտենա, որ Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա»,–ասել է կաթողիկոսը։
Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է անդրադառնա այն հարցին, որ Ադրբեջանին հրահրողը Թուրքիան է։ Թուրքիան իր տնտեսական, քաղաքական, զինվորական միջամտությամբ ապակայունթյուն է մտցրել արաբական երկրների, իսլամական աշխարհի ներսում, և հիմա էլ Կովկասն է ուզում իրար խառնել։
Ըստ Արամ Ա–ի` միջազգային համայնքը չպետք է լուռ ու անտարբեր մնա: Նա միասնության կոչ է արել` նշելով, որ Վարդան Մամիկոնյանների, Խրիմյան Հայրիկների ու Արամ Մանուկյանների զավակները պետք է միահամուռ լինեն։
«Միացեք հայեր, Արցախն է ձեզ կանչում»,– հավելել է Արամ Ա–ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.