«Ո′չ թուրքականին». հայկական խոշոր սուպերմարկետները բոյկոտում են թուրքական ապրանքները
Հայկական մի շարք թուրքական սուպերմարկետներ գործարկել են «Ոչ թուրքական ապրանքներին» ակցիան, որի շրջանակում դադարեցնում են իրենց խանութներում և մասնաճյուղերում թուրքական արտադրության ապրանքների վաճառքը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
Մասնավորապես, «Yerevan City» և «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցերը հայտարարել են թուրքական ապրանքների վաճառքի դադարեցման մասին` «Ոչ թուրքական ապրանքներին» նշանաբանով։
Նշվում է, որ այս պահին ցանցերում վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները։
«Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից», – նշվում է «Նոր Զովք»–ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Ակցիային միացած «ՄՋ» սուպերմարկետների ցանցից ընդգծել են, որ հաշվի առնելով այն փաստը, որ իրենք թուրքական ապրանքները ստանում են հայ ներմուծողներից, պաշտոնապես հայտարարում են, որ խմբաքանակի ավարտից հետո, այլևս ցանցում, չի վաճառվի թուրքական ապրանք:
«Ծիրան» սուպերմարկետների ցանցը կոչ է արել «դադարել թուրքական ապրանքներ գնելուց և դրանով թշնամուն հարստացնելուց»:
«SAS» սուպերմարկետների ցանցը Facebook–յան իր էջում հրապարակել է «Ոչ թուրքականին» պաստառը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:03
Партия АРФ «Дашнакцутюн» переизбрала Ишхана Сагателяна на пост представителя партийного Верховного органа (ВО), сообщила пресс-служба АРФД. Решение об этом было принято на первом заседании ВО, избранного в ходе Верховного собрания партии, завершившего работу 15 июня.
-
2025-06-16 03:58
Патриарх Константинопольской епархии ААЦ, архиепископ Саак Машалян прокомментировал антицерковную кампанию премьера РА Никола Пашиняна.
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.