Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ․ ԱՅԺՄ ՓԻԱՌԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ
Կա տպավորութուն, որ պատերազմական այս օրերին օբյեկտիվ իրականության ընկալումը և գնահատումը Երևանում և Ստեփանակերտում տեղի է ունենում բոլորովին տարբեր հարթություններում: Իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ այդ հարթությունը լինի նույնը:
Թվում է, որ ի տարբերություն Ստեփանակերտի, Երևանում ամբողջությամբ չեն գիտակցում պահի լրջությունը, իրավիճակի բարդությունը և լուծումներ գտնելու հրատապության աստիճանը: Սա հիմնականում վերաբերում է երևանյան հանրային տրամադրություններին:
Երեկվա դրությամբ տեղի է ունեցել մի քանի կարևոր դրսևորումներ.
Ա. Միջազգային հանրության արձագանքը վերջապես ձևակերպվեց և այն համընկավ հայկական շահի հետ։
Բ. Երեկ օրվա կեսերին ուղղորդված ակտիվացավ հինգերորդ շարասյունը, որը սկսեց ուղղորդված հակառուսական արշավ։
Գ. Օրվա վերջում հինգերորդ շարասյունը չստացավ հանրային աջակցություն և տեղեկատվական ու սոցիալական հարթակներում գերիշխեց սոլիդ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։
Դ. Արցախում արձանագրվեց աննախադեպ համախմբում և Արցախի ազատագրման և զարգացման գործում քիչ լումա չունեցող մի խումբ գործիչներ մեկտեղվեցին։
Ե. Սկսվեց Նիկոլ Փաշինյանի փիառը: Արարատ Միրզոյանի, մեղմ ասած, մանկական գրառմանը միացան մյուս պաշտոնյաները: Նշենք, որ սա բերում է հակառակ ռեակցիայի, քանի որ պատերազմական գործողությունների պայմաններում չի կարող լինել որևէ քաղաքական բանավեճ, առճակատում: և այսօր փիառի վրա աշխատելը բերում է բացասական ազդեցության:
Երեկ միջազգային հանրությունը մի պահից դրսևորեց աննախադեպ միասնականություն, և իսլամ ծայրահեղական ահաբեկիչների Ադրբեջանում հայտնվելը դարձավ միջազգային օրակարգի հարց:
Գործընթացը սկսեց ՌԴ ԱԳ նախարարության ոչ երկիմաստ ձևակերպումներից հետո: Այնուհետ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարության խողովակներով տեղի ունեցած քննարկումներից հետո այդ ձևակերպումներին միացավ ԵՄ-ն և Իրանը:
Հիմա, երբ Իրանը և Ռուսաստանը խստորեն դատապարտել են Ադրբեջան իսլամ ծայրահեղական ահաբեկիչներ «ներմուծելը», բացառիկ իրավիճակ է ստեղծվել հայ-ռուսական, հայ-իրանական ընդհանրական շահի ձևակերպման և շահի հիման վրա հարաբերություններն իրապես բարելավելու համար:
Այդ երկրների շահը ստիպում է չհանդուրժել Սիրիայից ահաբեկիչների ներմուծումն իրենց սահմանների մոտ: Դրանք վաղը դառնալու են լուրջ խնդիր Ռուսաստանի և Իրանի համար: Շատ կարճ ժամանակում դրանք կարող են հայտնվել նաև Դաղստանում ու Իրանի հյուսիսում:
և հենց ահաբեկիչների գործոնն էլ Հայաստանին և Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին դարձնում է էլ ավելի բնական դաշնակիցներ, ինչը պետք է օգտագործել պատերազմը օր առաջ դադարեցնելու, տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու և բանակցային գործընթացը վերականգնելու համար:
Միջազգային հանրությունը բարոյական պարտավարություն ևս ունի այս հարցում: Այսպես, Ռուսաստանը հայտարարում է, որ Սիրիայում ոչնչացրեց ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը, որի մնացորդներն այսօր Ադրբեջանում են, ավելի մոտ Ռուսաստանի սահմանին, քանի երբ Սիրիայում էին: Ակնհայտ է, որ դրանց համատեղ ուժերով ոչնչացումը վերածվում է միասնական խնդրի:
Գեղամ Նազարյան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:57
Сегодня, 14 июня компания «Южно-кавказская железная дорога» отправила в рейс первый международный поезд летнего сезона 2025 года по маршруту Ереван-Батуми-Ереван. Первым поездом на черноморские курорты отправились порядка 150 пассажиров. Поезд будет курсировать до 1 октября текущего года.
-
2025-06-14 15:34
Армении дорого обойдется возможное решение о выходе страны из ЕАЭС. Политические и экономические последствия этого шага для Еревана будут весьма серьезными. Об этом Sputnik Армения сказала научный сотрудник ЦКЕМИ НИУ ВШЭ, руководитель сектора кавказских исследований ИКСА РАН Евгения Горюшина на полях форума APRI Armenia.
-
2025-06-14 10:40
"Иран ответил Израилю, запустив баллистические ракеты, - пишет на своей странице в Фейсбук востоковед, академик НАН РА Рубен Сафрастян. - Не уверен, что последуют новые удары. Но если последуют, то в таком случае ответный удар Израиля будет намного более мощным, чем предыдущие, и, скорее всего, к нему присоединятся вооруженные силы США и, возможно, их союзники... И это уже будет означать реальную полномасштабную войну.
-
2025-06-14 10:38
"У Ирана, как и у Армении, нет реальных союзников, и пока ему приходится в одиночку противостоять Израилю и стоящим за ним США, Великобритании, Франции и почти всему Западу, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.