Последние новости

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում բռնությունների աճը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և մեր զորակցությունը հայտնում վիրավորներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,–ասված է հայտարարության մեջ։

Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ են արել անհապաղ պայմաններ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ