Էրդողանը չի ընդունելու Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ կոչը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկրի մեջլիսում ելույթի ժամանակ արձագանքել է այսօր ընդունված Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Էմանուէլ Մակրոնի համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Reuters-ը փոխանցում է, որ Էրդողանն ասել է, թե չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատև խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա՝ «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»:
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են ու դրանով չեն զբաղվել գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել հիմա», - ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի արձագանքը հատկանշական է նրանով, որ երեք նախագահների կոչն ուղղված էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, սակայն առաջինն արձագանքում է Թուրքիան՝ նախագահի մակարդակով, տեղեկացնում է ArmTimes.com-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.