Երուսաղեմում հայոց պատրիարքը Իսրայելի նախագահին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները
Երուսաղեմում հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին նամակ է հղել, որում կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները։
«Տխուր է և ցավալի իսրայելական լրատվամիջոցներից տեղեկանալ այն մասին, որ Ադրբեջանի օգտագործած եազմական օդանավերը Իսրայելն է մատակարարում։ Իսրայելից ուղարկված զենքը, անօդաչուները և հրետանին օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, ինչը հանգեցնում է զոհերի և վիրավորների։ Այսպիսի գործողությունները ենթադրում են, որ Իսրայելը, որին խաղաղությունն ամենից ավելի է պետք, խաղաղարարի դեր կատարելու փոխարեն, կանգնում է Ադրբեջանի կողմում, որը վերսկսում է հայերի դեմ պատերազմը։
Մենք այս նամակով Ձերդ Գերազանցությանը կոչ ենք անում կանգնեցնել ձեր կառավարությանը և դադարեցնել Ադրբեջան զենքի մատակարարումները։ Դուք խաղաղասեր բնավորությամբ մարդ եք, ով քաջատեղյակ է հոլոքոստի և ջարդերի ժամանակ ձեր ժողովրդի տառապանքներին, ուստի մենք մեր հույսը դնում ենք ձեր խղճի և ողջախոհության վրա, որ Դուք հնարավոր ամեն ինչ անեք, որ կանգնեցնեք ագրեսոր թշնամի Ադրբեջանին աջակցող Իսրայելին»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.