Последние новости

Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Հայաստանի դեսպանին հետ կանչելու որոշման կապակցությամբ

Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել իր դեսպանին հետ կանչելու Հայաստանի որոշման կապակցությամբ: «Իսրայելը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին և Իսրայելում ՀՀ դեսպանությունը համարում է այդ հարաբերությունների զարգացման կարևոր գործիք` ի շահ երկու ժողովուրդների»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հրաժարվել էր մեկնաբանել Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցը, հաղորդում է Reuters-ը: Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)` 2006-ից 2019 թվականներին Իսրայելը մոտ 825 միլիոն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ Հայաստանը երեկ հայտարարեց, որ խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Իսրայելում իր արտակարգ և լիազոր դեսպանին: Պատասխանելով Ադրբեջանին զենքի շարունակական մատակարարման մասին հարցին` Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը շեշտել է, որ հայկական կողմն անընդունելի է համարում գերժամանակակից զենքի վաճառքն Ադրբեջանին այն պահին, երբ Թուրքիայի աջակցությամբ այն լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ: Հայկական կողմը բազմիցս դիվանագիտական ​​խողովակներով փոխանցել է իր մտահոգությունն իսրայելցի գործընկերներին: Ելնելով ստեղծված իրավիճակից` Հայաստանի արտգործնախարարությունը որոշում է կայացրել հետ կանչել դեսպանին խորհրդակցությունների նպատակով, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ