Փարիզ. ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության միջազգայնացման սպառնալիքի մասին:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Լե Դրիանը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ: «Այս զրույցների ընթացքում վերստին շեշտվել է ռազմական գործողություններն առանց հապաղելու և նախապայմանների դադարեցնելու անհրաժեշտությունը»,- հայտնել են նախարարությունից: «Ես նախազգուշացրել եմ իմ զրուցակիցներին հակամարտության միջազգայնացման սպառնալիքի մասին»,- այդ բանակցությունների ընթացքում ասել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում և առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսմանը, նշվում է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների` հոկտեմբերի 1-ին արված հայտարարության ոգով ես շեշտեցի Ֆրանսիայի վճռականությունը` որպես Մինսկի խմբի համանախագահ, անաչառորեն կատարել իր դերը` ռազմական գործողությունների դադարեցմանը հասնելու և առանց նախապայմանների բանակցությունների շուտափույթ վերսկսման համար` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավար:
Ֆրանսիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել իր զրուցակիցներին Le Monde-ից երկու լրագրողների տարհանման գործում ներդրման համար, ովքեր երեկ վիրավորվել էին Լեռնային Ղարաբաղում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».