Ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան Արցախում է. նա կապի դուրս չի գալիս
Ռուս սիրված ռոք երգչուհի, հեղինակ-կատարող Յուլյա Չիչերինան, որը Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերեց Мой рок-н-ролл, Жара հիթերով, մեկնել է Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը։ Նա տեղեկացրել է, որ Չիչերինան մեկնում է ղարաբաղյան առաջնագիծ: «Սպասում ենք»,-շեշտել է Պեգովը:
Րոպեներ առաջ Պեգովը հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ` նշելով, որ Չիչերինան հայտնվել է ադրբեջանական ԱԹՍ-ների կրակի տակ: «Մեր զրույցի ժամանակ նա ապահով վայրում էր` բլինդաժում: Մի քանի րոպե առաջ օնլայն էր, բայց հիմա զանգերին չի պատասխանում»,-ընդգծել է Սեմյոն Պեգովը:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում էլ երգչուհու ներկայացուցիչը հաստատել է Չիչերինայի` Արցախում գտնվելու լուրը` նշելով, որ երգչուհին կապի դուրս չի գալիս: «Այո’, նա իսկապես այնտեղ է, բայց ես ավելին ասել չեմ կարող»,-հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:
Ավելի վաղ Յուլյա Չիչերինան Telegram-ում լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից հետևյալ գրառմամբ. «Բարի գիշեր, Երևան»:
«Արմենպրես»-ը փորձում է տեղեկություններ ճշտել երգչուհու վիճակից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.