Ֆրանսիայի դեսպան. Լրագրողների հետ տեղի ունեցածը ցույց է տալիս իրավիճակի ծանրությունը
Ֆրանսիացի լրագրողների հետ տեղի ունեցածը Ղարաբաղում ցույց է տալիս իրավիճակի ծանրությունը, հայազգի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը մեկնաբանելով «Le Monde»-ի լրագրողների հետ տեղի ունեցածը։
Նա ասաց, որ ֆրանսիացի երկու լրագրողների հետ տեղի ունեցած դեպքը Ղարաբաղի Մարտունի քաղաքում պատերազմական գործողությունների հետևանքով առաջացրել է ոչ միայն իր, այլև Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության մտահոգությունը։
«Նախագահ Մակրոնը հայտարարել է դրա մասին երեկ Բրյուսելում՝ մեկնաբանելով ոչ միայն լրագրողների հետ կապված իրավիճակը, այլև այս հակամարտության», - ասաց դեսպանը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցել են երկու լրագրողների բուժման մեջ և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում։
«Մենք ուրախ ենք, որ նրանք ժամանել են Երևան և որ ի վիճակի են մեկնել Ֆրանսիա։ Այս դեպքը նաև ցույց է տալիս իրավիճակի ծանրությունը Ղարաբաղում և ոչ միայն լրագրողների, այլև բնակչության համար, ովքեր տուժում են ամենօրյա հրթիռակոծությունից», - եզրափակեց խոսքը Լաքոթը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.