Փաշինյան․ Թուրքիայի դաշնակիցները թող բացատրություն տան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին:
Փաշինյանն ասել է, որ Հայաստանը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում», և այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, Կանադայի նման` իրենք արդեն պետք է որոշեն, թե որ կողմում են:
«Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին,– ասել է Փաշինյանը,– Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը` սպանելով խաղաղ բնակչությանը»:
Փաշինյանը նաև արևմտյան երկրներին կոչ է արել վերանայել Թուրքիային զենք վաճառելու պայմանավորվածություններն այն բանից հետո, երբ Թուրքիային վաճառված ԱԹՍ–ները Ադրբեջանն օգտագործել է Արցախի ու Հայաստանի դեմ։
Փաշինյանի խոսքով, Թուրքիայի դերը արցախյան հակամարտությունում պետք է դիտարկել սիրիական և լիբիական հակամարտություններում նրա ներգրավվածության, ինչպես նաև Միջերկրականում ծովային սահմանների առնչությամբ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած ագրեսիվ դիրքորոշման համատեքստում:
Հիշեցնենք`հոկտմբերի 1-ին ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ղեկավարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և բարեխղճորեն և առանց նախապայմանների պարտավորվել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները:
Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը, սակայն, մերժել էր հրադադարի ռեժիմի վերականգնման կոչը:
Փաշինյանը հարցազրույցում ողջունել է հրադադարի կոչը և դատապարտել Թուրքիայի կողմից դրա մերժումը:
«Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»,– ասել է նա:
Փաշինյանը նաև նշել է, որ Էրդողանը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ցեղասպանության ենթարկեց հայերին։
«Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.
-
2025-06-05 16:34
Посол США в Грузии Робин Данниган объявила о своем уходе с дипломатической службы и выходе на пенсию. Заявление об этом появилось на официальной странице посольства США в Грузии в Facebook. Данниган подчеркнула, что ее решение носит исключительно личный характер и не связано с позицией Вашингтона.
-
2025-06-05 16:32
Премьер-министр Никол Пашинян созвонился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, сообщает пресс-служба главы армянского кабмина.
-
2025-06-05 16:32
В Азербайджане предпринимаются попытки представить законную общественную деятельность Рубена Варданяна, находящегося в бакинской тюрьме, как преступную. Это противоречит основам правового государства, говорится в заявлении его адвоката Авраама Бермана, прокомментировавшего обвинительное заключение по делу подзащитного.