Մուրադյան. Վիրավորների հետ աշխատում են ոչ միայն բժիշկները, այլև հոգեբանները
Արցախի վիրավորների հետ աշխատում են ոչ միայն բժիշկները, այլև հոգեբանները։ Այսօր Արցախում կայացած ճեպազրույցում հայտնեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։
«Հոգեբաններն աշխատում են հաշվի առնելով թե՛ տարիքը, թե՛ այն արհավիրք ձևավորող պայթյունները, որոնք տեսել են և զինվորները, և քաղաքացիական բնակչությունը։ Այդ պայթյուններից հետո ոչ միայն ֆիզիկական, այլև լուրջ մենթալ խնդիրներ կարող են ձևավորվել։ Եվ այս խնդիրը, կարծում եմ, պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեր բժիշկների, այլև տարածաշրջանի ու աշխարհի բժիշկների համար»,– ասաց Մուրադյանը։
Բժիշկը խոստացավ, որ բուժաշխատողները կանեն անհնարինը, որպեսզի պատերազմ տեսած երեխաներն այդ սարսափի հետևանքները մոռանան թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։
«Հետևանքները կարող են մոռանալ, բայց որ դա եղել է, ես կարծում եմ, երեխաները երբեք չեն մոռանա»,– ասաց նա։
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ Արցախի ու Հայաստանի ռեսուրսներն այս պահին բավարար են լայնածավալ ու խորը մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար բոլոր վիրավորներին, այդ թվում` նրա խոսքով` «այն ադրբեջանցիներին, որոնք խաբված հայտնվել են կրակի եզրին ու ստացել վիրավորումներ», տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:58
Новое исследование показало, что домашние кошки могут отличить запах своего хозяина от запахов незнакомцев. Результаты исследования опубликованы в журнале Plos One.
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.