ՀՀ ՄԻՊ․ Ադրբեջանը կիրառել է արգելված կասետային մարտագլխիկներով
Ադրբեջանը հոկտեմբերի 2-ին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու անգամ հրթիռակոծել է Արցախի Հադրութ քաղաքը: Կասետային մարտագլխիկներով իրականացված հրթիռակոծության արդյունքում վնաս է հասցվել քաղաքացիական բնակչությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Այդ մասին վկայում են պաշտոնական և բոլոր մեդիա հրապարակումները, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչությունից և Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված առանձին ահազանգերից ստացված տեղեկությունները:
«Ինտենսիվ կասետային հրթիռներ կիրառելու մասին նախորդ օրը հայտարարել էր նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ փաստահավաք աշխատանքների արդյունքներով:
Կասետային մարտագլխիկներով զինված հարձակումները անթույլատրելի ռազմական ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:
Եվ՛ Ժնևյան կոնվենցիաները, և՛ Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը: Միջազգային իրավական փաստաթղթերը և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր և անմարդկային (inhuman): Նշված զինատեսակներն ունեն ոչ ընտրողական ազդեցություն (indiscriminate effect) և վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ:
Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին արձագանքել և հանդես գալ հստակ և աներկբա կոչերով դադարեցնելու ադրբեջանական կողմի նման ագրեսիվ ու անմարդկային վարքագիծը:
Նման զենքի կիրառումն արդեն հատում է բոլոր կարմիր գծերը և կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Կասետային զինատեսակների կիրառումը ոչ միայն անթույլատրելի է հասցված անմիջական վնասների տեսանկյունից, այլ նաև լրջորեն վտանգավոր ապագա սերունդների առողջության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.