Последние новости

Արցախին ֆինանսական օգնության չափը այսօրվա դրությամբ 19 միլիոն դոլար է կազմել

Արցախին ֆինանսական օգնության չափը այսօրվա դրությամբ 19 միլիոն դոլար է կազմել: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ դրամահավաքն իրականացվում է կենտրոնացված ձևով, որը կազմակերպում են Արցախի ֆինանսների նախարարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Օգնությունը գալիս է նյութական օգնության տեսքով: Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում դրամահավաքությունների համակարգվածության և փոխադրումների կազմակերպման հետագա կատարելագործման ուղղությամբ»,- նշեց Մարտիրոսյանը, տեղեկացնում է News.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ