ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղում հրադադար են առաջարկում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախում մարդասիրական հրադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները ԵԱՀԿ–ի և Կարմիր Խաչի համակարգմամբ դուրս բերելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ:
Համանախագահները կրկնում են իրենց կոչը՝ ուղղված հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների:
Կողմերն ընդգծում են, որ արտաքին կողմերի մասնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը:
Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում և շփման գծից դուրս Հայաստանի և Ադրբեջանի տարածքների դեմ ռազմական գործողությունները։ Համանախագահները մտահոգություն են հայտնում քաղաքացիական զոհերի աճող թվի մասին տեղեկությունների առնչությամբ: Խաղաղ բնակիչներին թիրախավորելն ու սպառնալը անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».