Последние новости

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանն անցել է հարձակման

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հակառակորդը համալրել է իր ուժերը լրացուցիչ կազմով։

«Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,– Facebook-ում գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանը նաև հայտնել էր, որ գիշերն ընթացել են թեժ մարտեր։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ տեղեկացնում է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։

«Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ»,– Facebook-յան գրառման մեջ նշել է Ստեփանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ