Սիրիահայերը պատրաստ են օգնել Լեռնային Ղարաբաղին
Սիրիայում բնակվող հայերը Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկված պատերազմում սատարում են իրենց պատմական հայրենիքը և պատրաստ են իրենց ուժերով օգնելու հայ ժողովրդին, որը պաշտպանում է Արցախը: Դաշնային լրատվական գործակալության թղթակիցն այցելել է Լաթաքիայի Կիդոն թաղամաս և տեղի բնակիչների հետ խոսել հակամարտության և դրանում Թուրքիայի դերի մասին:
Յուրաքանչյուր հայ` նույնիսկ նրանք, ով երկար ժամանակ է հաստատվել է Սիրիայում և խոսում է միայն արաբերեն, միշտ հայ է մնում, բացատրեցին սփյուռքի ներկայացուցիչները: Իրենց արժեքների ցուցակում Հեռավոր Հայաստանն առաջին տեղում է:
«Մենք` Սիրիայում ապրող հայերս, գիտենք, թե ինչպես է տառապել սիրիացի ժողովուրդը և սրտանց կարեկցում ենք նրան: Այդ պատճառով շատ հայ տղաներ զոհվեցին ահաբեկիչների հետ մարտերում` կանգնելով սիրիական զինվորների հետ նույն շարքերում»,- պատմել է սիրիահայ Մուսա Կարապետյանը:
Նա նշել է, որ իրեն համարում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Սիրիայի որդի, և աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, ով երկիրը պաշտպանում է Թուրքիայի նման թշնամիներից: Հայերը, շեշտել է Կարապետյանը, «շատ լավ հիշում են, թե թուրքերն ինչ արեցին իրենց հետ»:
«Եվ հիմա նրանք Իդլիբից իրենց վարձկաններին ուղարկում են Հայաստանի հետ կռվելու, ինչպես դա եղավ Լիբիայում: Սիրիան, ինչպես և մենք բոլորս, այժմ ծանր իրավիճակում է գտնվում: Բայց տեղի հայերը պատրաստ են և կարող են ամբողջ ուժով օգնել Ղարաբաղում գտնվող իրենց եղբայրներին` փողով, զինվորով, նրանց բարոյական աջակցություն ցուցաբերել... Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես պատրաստ եմ ուղարկել իմ երեք որդիներին` պաշտպանելու Արցախն անկոչ եկվորներից Ադրբեջանից և Թուրքիայից»,- ասել է ԴԼԳ-ի զրուցակիցը ...
Սիրիահայերը չեն կասկածում, որ Թուրքիան ակտիվորեն մասնակցում է հայ ժողովրդի դեմ պատերազմին, հայտարարել է Լաթաքիայի բնակիչ Սալմա Թամերը:
«Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրող բոլոր ազնիվ հայերը մինչև վերջին զինվորը կպայքարեն իրենց հողի համար: Ադրբեջանական զորքերը Թուրքիայի աջակցությամբ հատել են Լեռնային Ղարաբաղի սահմանը միակ նպատակով` գրավել այն տարածքները, որտեղ պատմականորեն հայեր են ապրում: Այս ամենը ևս մեկ անգամ մեր հիշողության մեջ արթնացնում է ցեղասպանությունը, որը թուրքերը կազմակերպեցին մեզ համար մեկ դարից ավել առաջ»,- հայտարարել է կինը գործակալության հետ զրույցում:
Նա Ռուսաստանին և Եվրամիությանը կոչ է արել «անել հնարավորը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հավերժ հայկական հող մնա»: Սիրիայի հայերը պարտավոր են և կանեն հնարավորը` Արցախին օգնելու համար, ամփոփել է Լաթաքիայի բնակիչը:
Դաժան բախումները Լեռնային Ղարաբաղում սկսվել են սեպտեմբերի 27-ին: Հայտարարելով Հայաստանից ռմբակոծության մասին` Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնքով` օգտագործելով զրահատեխնիկա, ծանր հրետանի և ռմբակոծիչ ինքնաթիռներ, այդ թվում` Թուրքիայի կողմից մատակարարվող մարտական անօդաչու սարքեր: Հակամարտության վեցերորդ օրն Արցախի պաշտպանության ուժերին հաջողվել է կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, ինտենսիվ գնդակոծությունները շարունակվում են, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.