Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը հանդես է եկել ուղերձով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր հանդես է եկել համայն հայությանն ուղղված ուղերձով, տեղեկացնում է News.am-ը:
Ստորև ներկայացնում ենք ուղերձը.
«Իմ շատ սիրելի հայրենակիցներ, դիմում եմ ողջ, ողջ հայությանը համախմբվել և զորակից դառնալ Արցախին և մեր բանակին:
Մի քիչ առաջ Արցախի նախագահ պարոն Արայիկ Հարությունյանը մեկնեց առաջնագիծ՝ ղեկավարելու, գոտեպնդելու մեր հայրենյաց պաշտպաններին: Այսօր իրոք թեժ ու դաժան պատերազմ է գնում, կենաց-մահու պատերազմ, գոյապայքարի կռիվ է: Դուք գիտեք, որ մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ մեր դեմ նենգաբար սկսում են պատերազմել:
Ամեն մի մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելու, պաշտպանվելու: Այսօր մենք ստիպված ենք մեր գոյապայքարը, մարտը տալ հանուն կյանքի և հանուն խաղաղության:
Ես հիմա կամենում եմ, որ բոլորդ խորունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցքն, մեկ միտք, մեկ կամք և ամեն ինչով աջակցել մեր բանակին ու արցախահայությանը:
Մենք այստեղ ենք և գիտենք, որ մեջքի հետևում Մայր Հայաստանն է: Մենք Մասիս սարի պես պետք է լինենք կայուն ու անսասան: Այսօր ժամը 18.00-ին խնդրում եմ աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցություն մեր բանակի: Եվ մենք բոլորս աղոթում ենք մեր հաջողության, հաղթանակի և խաղաղության համար: Այնպես որ բոլորիս աղոթքն ենք սպասում, և բոլորիդ զորակցությունը:
Ամուր եղեք, պինդ եղեք, մեր գործն արդար է և Աստված միշտ արդարների կողմն է լինում: Տերը օրհնյալ պահի ամբողջ հայությունը և մեր բանակը: Ամեն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.