Հենրիխ Մխիթարյանի կոչը՝ աշխարհին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել՝ հրապարակելով Արցախի ախաստարաններում գտնվող և Ադրբեջանի ռմբակոծության պատճառով վիրավորված երեխաների լուսանկարները։
«Մենք շարունակում ենք ականատեսը դառնալ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին: Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և կրակ են բացում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ենթարկվում է ռմբակոծության: Ադրբեջանի ռմբակոծության արդյունքում վիրավորվել են տեղական և արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչները:
Հայ ազգի անվտանգությունը վտանգի տակ է, ամբողջ աշխարհի անվտանգությունը ևս վտանգված է: Եթե այն չկանգնեցնենք այսօր, ապա վաղն այն կարող է դուրս գալ տարածաշրջանից: Այսօր մեր երեխաները թիրախավորվել են: Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը օգնել դադարեցնելու ռազմական գործողությունները հայերի և ամբողջ աշխարհի դեմ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը, տեղեկացնում է Armradio.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.