Մայիլյան. ՌԴ-ն հսկայական ջանքեր է գործադրում, սակայն տարածաշրջանում նոր խաղացող է հայտնվել
Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Այսօր կայացած ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։
Նա հիշեցրեց, որ այս օրերին երեք հեռախոսազրույց է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Մայիլյանն ասաց, որ ինչպես 1994 թվականին, այնպես էլ հիմա, Ռուսաստանը լուրջ հնարավորություններ ունի կողմերին նստեցնելու բանակցությունների սեղանի շուրջ։
Սակայն, ի տարբերություն 1994-ի, այժմ տարածաշրջանում նոր խաղացող է հայտնվել՝ Թուրքիան։ Դա ինչ - որ չափով դժվարացնում է իրավիճակը։
Նա նաև հայտնեց, որ ժամանակավոր հրադադարի մասին առաջարկներ չեն ստացվել։ Իսկ միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ մարտերը դադարեցնելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».