Մայիլյան. Հիմա Ադրբեջանը տիկնիկ է Թուրքիայի ձեռքին
Այս մեկ շաբաթում Ադրբեջանը, Թուրքիան և նրանց սատարող ահաբեկիչները խախտումներ են կատարել միջազգային հումանիտար իրավունքների, ժնևյան կոնվենցիաների՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքներն ու գյուղերը, և որի հետևանքով ունեցել ենք զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով և կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսվեն բանակցություններ. «Քանի որ այդ կոչերը մնացել են անպատասխան, միջազգային հանրություն ունի մի կարծիք, իսկ վտարյալ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ուրիշ կարծիք և լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, մերժում են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կոչը՝ կանգնեցնել պատերազմը, մենք համարել ենք ճիշտ, որ կոչ անենք միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը: Մենք համոզված ենք, որ այդ քայլը կարող է ծառայել որպես լծակ ու մեխանիզմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Ցավոք ստեղծված է եռյակը, որի մեջ մտնում են Ադրբեջանը, Թուրքիան ու ահաբեկիչները, այն վտանգ է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-ասաց նա:
Մասիս Մայիլյանը հավելեց, որ աշխատանք է տարվում տարբեր գործընկերների հետ, որպեսզի ավելացնեն ճնշումը Թուրքիայի վրա դիվանագիտական խողովակներով. «Հիմա առանձին Ադրբեջանի մասին խոսելն անիմաստ է, որովհետև հիմա նա տիկնիկի դեր է կատարում, Թուրքիայի ձեռքին է: Հիմնականում աշխատանքը տարվում է Թուրքիայի հետ, որպեսզի համոզեն իրենց սկսած սկսած գործի անհեռանկարայնության մեջ: Նաև մեր հաջողություններն առաջնագծում մեզ բերելու են մեծ հաջողություններ նաև դիվանագիտական ճակատում»:
Հարցին, թե արդյոք Արցախը ճանաչելու կոչին արձագանքներ եղել են, Մայիլյանն ասաց, որ կոչը այսօր է եղել, իրենց տարբեր խողովակներով դա հասցնում են գործընկերներին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).