Սերբիայի նախագահ. Միջազգային հանրությունը անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում
Միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին Սերբիայի ազգային մարմնի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վուչիչը հայտարարել է, որ ինքը դեմ է Կոսովոյի և Մետոխիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս դիմակայությունը «ցույց տվեց, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»: «Այս հակամարտության մեջ մենք տեսանք ամբողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնց ընթացքում միջազգային հանրությունն անզոր է: Ուստի ես կողմ եմ, որ այսօր և վաղը խնդիրները լուծվեն, և դրանք մեր երեխաներին չթողնվեն»,- ասել է նախագահը:
«Ես հնարավոր ամեն ինչ կանեմ, որ և Սերբիայի կառավարությունը, և բանակցություններում ներգրավված բոլորը անեն ամեն ինչ՝ [Բելգրադի և Պրիշտինայի] փոխզիջումային լուծմանը մոտենալու համար: Չնայած, ինչպես ինձ թվում է, մենք գրեթե երբեք չենք հեռացել փոխզիջումային լուծումից»,- Սերբիայի առաջնորդին է մեջբերում երկրի ազգային RTS հեռուստատեսությունը: Նա հայտնել է, որ Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար մարզում այժմ ապրում է 95 հազար սերբ, «բայց սա կյանք է այսօրվանից մինչև վաղը, ոչ ոք չգիտի, թե ինչ է բերելու հաջորդ օրը», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.