Անդրանիկ ԻՍՊԻՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ՊԵՏՔ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՒ ԻՐԱՆԻՆ
Թուրքիան Ադրբեջանի միջոցով Արցախում պատերազմի մեջ մտնելով՝ «Մեծ Թուրան» ստեղծելու փորձն է անում։ Այս մասին, News.am–ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ Արցախի ու հայության դեմ ադրբեջանական ագրեսիայի հրահրողը հենց Թուրքիան է, որը հեռուն գնացող նպատակներ ունի, իսկ Ադրբեջանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն կախվածության մեջ են ընկել Թուրքիայից։
«Եվրոպայում և մուսուլմանական աշխարհում մերժված Թուրքիան փորձում է կյանքի կոչել 100–ամյա երազանքը՝ ստեղծել թյուրքալեզու երկրները միավորող մեկ ընդհանուր պետություն, որի առանցքային դերը կվերապահվի հենց Թուրքիային։
Տարածաշրջանային զարգացումները, Թուրքիայի ներքաղաքական վիճակն ու աշխարհի պասիվությունը առիթ տվեցին Թուրքիային՝ «Մեծ Թուրանի» թեստն անել հենց Արցախում։ Մեծ Թուրանի ստեղծման գաղափարն անգամ հենց Ռուսաստանի և Իրանի ազգային անվտանգության լրջագույն մարտահրավերն են։ Թուրքիան Սիրիայում աշխարհի տարբեր երկրների կողմից պաշտոնապես ահաբեկչական ճանաչված խմբավորումներից հավաքագրել և Ադրբեջան է ուղարկել հարյուրավոր զինյալների։
Այդ զինյալների թիվը կարող է հասնել հազարների, որոնք հենց Ադրբեջանից կանցնեն Ռուսաստանի անկայուն հարավային թյուրքական ինքնավար հանրապետություններ և Իրանի թյուրքախոս Ատրպատական՝ ապակայնուացնելով թե ՌԴ–ն, թե Իրանը։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության և Արցախի հաղթանակը օդ ու ջրի պես պետք են ՌԴ–ին ու Իրանին՝ իրենց իսկ երկրների կայունության և անվտանգության տեսանկյունից»,–ասաց Անդրանիկ Իսպիրյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: