«Արցախը մերն է». սփյուռքահայերը աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ են անցկացրել
Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի նյույորքյան գրասենյակը և տեղի հայ համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 30-ին բողոքի ակցիա են անցկացրել Լոս Անջելեսում։ Նրանք իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Արցախի նկատմամբ ադրբեջանա–թուրքական ագրեսիայի:
Ամերիկահայ համայնքը բողոքի ակցիա է նախատեսում անցկացնել նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:
Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում ԱՄՆ հայ համայնքին միանալ նախատեսված հանրահավաքին:
Գերմանահայերը Բեռլինի կանցլերի նստավայրի մուտքի մոտ իրենց խաղաղ ցույցն են անցկացրել՝ հաջակցություն Արցախի։ Նրանք 1 րոպե լռությամբ հարգել են պատերազում զոհված հայ զինվորների հիշատակը։ Հնչել է տերունական աղոթք։ Խաղաղության ցույցին միացել է նաև Բունդեսթագի հայ նախկին պատգամավոր Մարտին Պեյցոգը։ Նա բոլոր երկրներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հրահրած ագրեսիան։
Կիպրահայ համայնքը բազմամարդ ցույց է կազմակերպել Նիկոսիա քաղաքում և իր աջակցությունը հայտնել Արցախին։
Ավստրալիայի հայ համայնքը Արցախի խաղաղության համար կազմակերպել է լռության ցույց։ Նրանք դիմակներով և կպչուն ժապավեններով փակել են իրենց բերանները։ Պաստառների վրա գրված էր «Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ադրբեջանը՝ պատերազմ» արտահայտությունները։
Թիֆլիսահայերը բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում ՀՀ դեսպանության առջև։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և հայ զինվորին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).