Последние новости

Արայիկ Հարությունյան. ՊԲ-ն բարելավել է դիրքերը և առաջխաղացման հող նախապատրաստել

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար: Facebook–ի իր էջում այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ շարունակում է մնալ առաջնագծում և կանգնել հերոս տղաների կողքին, և որ նրանք մեծ սխրանքներ են կատարում հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին:

Հարությունյանը նշել է, որ զուգահեռաբար իրականացնում է Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով:

«Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…»,–գրել է Արցախի նախագահը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ