Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը ձևավորել է հատուկ խմբեր, որոնք թիրախավորում են լրագրողների
Արցախի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ ունեցած տվյալների, Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, որոնց առաջադրանք է տրված հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել։
«Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։ Ի դեպ, տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» |տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը»,–նշվածէ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Ավելին, լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում քաղաքացիական բնակավայրերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն։ Այն գտնվում է ապահով վայրում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի թիրախում էին հայտնվել լրագրողական խմբերը։ «Le Monde»–ի 2 թղթակիցները, «24News»–ի լրագրողն ու «Արմենիա» TV–ի օպերատորը վիրավորվել էին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.