Ֆրանսիայի քաղաքական գործիչները կոչ են անում աջակցել Հայաստանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Հիդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան` 173 քաղաքական գործիչներ ստորագրություններ են ուղարկել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Ադրբեջանի միջև «հակամարտությունում իր ռազմավարությունը», տեղեկացնում է Aravot.am-ը։
Լեռնային Ղարաբաղում հակամարտող Հայաստանին և Ադրբեջանին Էմանուել Մակրոնն իր միջնորդությունն է առաջարկել՝ բանակցությունների գործընթացը վերսկսելու նպատակով։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ ստորագրահավաք կազմակերպած 173 քաղաքական գործիչները, որոնց թվում են Անն Հիդալգոն, Լորան Վոքիեն, Վալերի Պեկրեսը, Միշել Ռուբիրոլան, անբավարար են համարում Մակրոնի առաջարկությունը։ Նրանք ցանկանում են, որպեսզի Ֆրանսիան վերանայի «իր ռազմավարությունն այդ հակամարտությունում»։ Այն է՝ «օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջաննին անմիջապես դադարեցնել բռնությունները, խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքներ և քաղաքացիական բնակչությանը։ Այս տարածքը հայկական քաղաքակրթության բնօրրանն է։ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը պատմության ողջ ընթացքում չի դադարել գլխավորապես հայկական լինելուց և պատերազմական ծանր պայքարի գնով վերանվաճել է իր ազատությունը, որն ավարտվել է 1994թ․ հրադադարով։ Սակայն հակամարտությունը մնում է չլուծված և ռազմաճակատի ողջ երկայնքով ժամեր շարունակ ընթացող աննախադեպ բռնությունները վկայում են, որ միջնորդության փորձերն ապարդյուն են։
Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունը, ոչ այլ ինչ է քան աչքակապություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.