Արայիկ Հարությունյան. Գերի է Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուզում եմ, որ բոլորս պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների դեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, իր ուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Սիրելի հայրենակիցներ, Սփյուռքում և Հայաստանում, իրականում սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է։ Ուզում եմ, որ այս համախմբվածությունը շարունակի մնալ՝ առաջին հերթին օգնելու մեր տարհանվածներին։ Ուզում եմ, որ համախմբվենք իշխանությունների շուրջը, որովհետև այսօր ավելի քան երբևէ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, մեծ է, վճռական ու վճռորոշ է»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահը։
Նա շեշտեց, որ այս պատերազմում Ադրբեջանի ժողովուրդը տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին. «Ուզում եմ, որ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների դեմ։ Ուզում եմ, որ հայերը գիտակցեն՝ գերի է Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին։ Նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում են, որովհետև այս ամենի հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու։ Աշխարհով մեկ պետք է պայքարենք Ադրբեջանի իշխանության դեմ։ Այդ պայքարի ձևերը դուք գիտեք։ Պայքարեք քաղաքակիրթ եղանակով այս փուլում, բայց նշում եմ՝ այս փուլում։ Ասել եմ, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիև ընտանիքը։ Հաղթանակը մերն է լինելու, չկասկածեք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.