Արայիկ Հարությունյանը 5 հոգու Արցախի հերոսի կոչում է շնորհել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ևս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» կոչման։ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում հայտնեց, որ պարգևատրումները շարունակական են լինելու։
«Ես առաջնագիծ գնացել եմ ոչ թե այն բանի համար, որ մտահոգվելու տեղիք կար, այլ առաջին հերթին պետք է ոգևորել մեր սպաներին և զինվորներին, որոնք կենաց–մահու կռիվ են տալիս։ Բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրած խնդիրը։ Իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե ամենասպառազինված, այլ ամենապրոֆեսիոնալ։ Ուզում եմ ասել` ձեր ցավը տանեմ, դուք ամեն մի սանտիմետրի համար պայքարում եք»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` սպայական անձնակազմն իրականում հրաշքներ է գործում` անտեսելով մահը, ինչն էլ պետք է։ Նախագահը նշում է` եթե հաղթահարենք ապրելու համար բարդույթը, մենք հաղթելու ենք։ Բոլորս պետք է պատրաստ լինենք զոհվելու։
Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, թե ովքեր են արժանացել «Արցախի հերոսի» կոչման։ Առաջինը Դավիթ Լյովայի Գրիգորյանն է, որը, սեպտեմբերի 27-ից մասնակցելով մարտերին, հասցրել է Ֆիզուլի և Կարախանբելի հատվածում 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա խոցել։ Հիմա էլ առաջնագծում է։
«Արցախի հերոսի» կոչում է ստացել նաև Էդգար Էդվարդի Մարկոսյանը, նա Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ` ամուր պահելով իրեն վստահված հատվածը։
Յուրա Հայկարամի Ալավերդյանն էլ նույն կոչմանն է արժանացել, քանի որ Կարախանբելի և Ֆիզուլի հատվածում 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա է ոչնչացրել։
Բացի այդ, պարգևատրվել է գնդապետ Կարեն Շաքարյանը, որն արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Նա կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ` պատճառելով զգալի կորուստներ։ Արայիկ Հարությունյանը շեշտեց` Շաքարյանն իրական Արցախի հերոս է, որին հարգում է ամբողջ Արցախը։
«Արցախի հերոսի» կոչմանն արժանացած վերջին զինվորականը Դավիթ Վանիկի Ղազարյանն է։ Նա, ցավոք, հետմահու է նման կոչման արժանացել։ Ղազարյանը մարտ է վարել «Ոչ մի քայլ հետ» սկզբունքով։ Նա, ինչպես վստահեցրեց Հարությունյանը, հերոսություն է կատարել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.