Լոս Անջելեսի հայ համայնքի բողոքի ակցիան կշարունակվի առավոտյան
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ժամեր շարունակ տևող հայ համայնքի բողոքի ակցիան ավարտվեց գիշերը ժամը 3-ից հետո։ Ցուցարարները հայտարարեցին, որ ուշ լինելու պատճառով հիմա դադարեցնում են բողոքի ակցիան, և ժամանակավորապես բացում որոշ փողոցներ։
Ցույցի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ոստիկանների հետ պայմանավորվել են, որպեսզի մեքենաները կայանեն ճիշտ տեղում, այլապես քաղաքապետարանը հնարավոր է որոշի, որ հավաքն անօրինական է և փորձեն իրենց բերման ենթարկել։
«Շատ կարևոր է, որ բոլորս հավաքվենք այստեղ, որովհետև եթե մի քանի հազար հոգով լինենք, անհնարին է, որ նրանք մեզ բռնեն, մեզ կանգնեցնեն։ Դրա համար ասում եմ՝ մեքենաների հարցը լուծեք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու։ Հաղթելու ենք»,- հայտարարեց նա։
Մեկ այլ ցուցարար էլ հայտարարեց, որ առավոտյան ժամը 8-ից բողոքի ակցիան վերսկսելու են։
«Առավոտը CNN-ի շենքը նորից փակելու ենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի հայ համայնքը ժամեր շարունակ փակել էին երթևեկության համար կարևորություն ունեցող փողոցներից մեկը։ Այդ կերպ հայերն իրենց բողոքն են արտահայտում ԱՄՆ Կառավարությանը, որպեսզի անտարբեր չմնան Արցախում տեղի ունեցող պատերազմին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.