Последние новости

Ամբողջ Իսրայելում անցկացվել են հակակառավարական ցույցեր

Ամբողջ Իսրայելում հազարավոր ցուցարարներ անցկացրել են բողոքի ցույցեր ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի, գրում է Haaretz-ը:

Կառավարության դեմ ցույցերն անցկացվել են ցուցարարների բնակավայրերից մեկ կիլոմետր շառավղող՝ համաձայն իշխանությունների կողմից սահմանված հակակորոնավիրուսային միջոցառումների:

Ինչպես նշում է պարբերականը, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ Դրանց հետևանքով կան տուժածներ ցուցարարների շրջանում, որոշ ցուցարարներ ձերբակալվել են:

«Սև դրոշ» շարժման հաշվարկներով՝ երկրի ամբողջ տարածքում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 130 000 մարդ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ